Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչու՞ «ձվային» հոգաբանությունը Լիցկայի դեպքում չգործեց

Ինչու՞ «ձվային» հոգաբանությունը Լիցկայի դեպքում չգործեց
04.10.2013 | 15:31

Վերանանք նրանից, թե Ստրասբուրգում ինչ է հարցրել Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանին: Ինչ էլ որ հարցրել է, անկախ հարցի բովանդակությունից, դա եղել է Զարուհու` հարց տալու իրավունքը, որը նրան տրվել է իշխանության ներկայացուցչի կողմից: Այսինքն, պատգամավորը ընդամենը իրացրել է իր իրավունքը, որի բովանդակությունն իր որոշելիքն է եղել: Ընդամենը: Այլ հարց է, թե այդ` փոստանջյանական որոշումը որքանով է ողջունելի Հայաստանի հասարակության տարբեր շերտերի կողմից: Բայց, կարծում եմ, խնդիրը միայն դա չէ: Խնդիրը հարցերը ընտրողաբար լուծելու հայկական մտածողության մեջ է: Տեղեկություններ կան, թե որոշ մարդիկ կոչ են անում Զարուհի Փոստանջյանին օդանավակայանում դիմավորել ձվերով ու լոլիկներով: Սա բողոքի ընդունված ձև է բոլոր հասարակություններում, ու բնավ էլ տարօրինակ չէ ձվալոլիկային մարտավարության ընտրությունը անգամ Հայաստանում: Տարօրինակն այլ բան է: Հայաստանում ներքին անարդարությունները, սկսած միջանձնային փոխհարաբերություններից, վերջացրած քաղաքական հաշվեհարդարներով, հաճախ անարձագանք են մնում որոշակի շերտի կողմից: Ահավասիկ, նման օրինակ է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի ազատ արձակումը: Ձվալոլիկային տրամադրություններով աքլորացած արադարամիտներից ոչ մեկը, համենայնդեպս, փողոց դուրս չեկավ հարցնելու` ինչու՞, և նրանցից ոչ մեկը սույն որոշումը կայացնողների ուղղությամբ ձվեր նետելու կոչ չարեց: Իսկ իրականում մարդ էր սպանվել: Զարուհի Փոստանջյանի` Սերժ Սարգսյանին ուղղված հարցը տարբեր կերպ մեկնաբանվեց: Ոմանք ուրախացան, ոմանք էլ, նույնիսկ` ընդդիմությունից, բացասական գնահատեցին «Ժառանգության» պատգամավորի վարքագիծը: Ժամանակը, ի վերջո, բոլոր հարցերի պատասխանները կտա, միայն թե պետք է համբերություն ունենալ ու ընդվզման այդ էներգիան էլ այլ հարթությունում գործածել:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2411

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ